Բլինքեն․ Իսրայելը համաձայնել է դուրս բերել զորքերը Գազայի հատվածից
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է դուրս բերել զորքերը Գազայի հատվածից, տեղեկացրել է CNN-ը։
«Համաձայնությունը հստակ սահմանում է Գազայից ՑԱԽԱԼ-ի դուրսբերման ժամանակացույցն ու վայրերը, և Իսրայելը համաձայնել է դրան»,- ասել է Բլինքենը լրագրողներին Կատարից մեկնելուց առաջ։
ԱՄՆ պետքարտուղարն այս կերպ է արձագանքել իսրայելական ԶԼՄ-ների այն տեղեկություններին, որ Նեթանյահուն զոհերի և պատանդների ընտանիքների խմբին ասել է, որ Իսրայելը չի հեռանա Ֆիլադելֆյան միջանցքից Գազայի հետ Եգիպտոսի սահմանի երկայնքով և Նեցարիմ միջանցքից, որը կիսում է Գազան՝ անկախ ճնշումից»։
Բլինքենը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ հրաժարվել են մանրամասներ ներկայացնել։ Հրադադարի համաձայնությունն ունենալու է երեք փուլ և ներառելու է Իսրայելի բանակի լիակատար դուրսբերումը Գազայի հատվածից։ Բայց իսրայելցի պաշտոնատար անձինք պնդում էին, որ անհրաժեշտ է վերահսկել Եգիպտոսի և Գազայի սահմանը, որը վաղուց օգտագործվում է մաքսանենգության համար։ Զորքերի տեղակայումը Ֆիլադելֆյան միջանցքում և հարցը, թե կկարողանան արդյոք պաղեստինցիները վերադառնալ տուն երկրի հյուսիսում, ամենալուրջ խոչընդոտներն էին հրադադարի բանակցություններում։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Իսրայելի բանակը լիովին դուրս գա Գազայի հատվածից և որպեսզի քաղաքացիներին թույլ տրվի տուն վերադառնալ։
Բլինքենը հայտնել է, որ Նեթանյահուն իր հետ հանդիպման ժամանակ «ուղիղ ասել է» իրեն, որ Իսրայելը համաձայն է «միջանկյալ առաջարկին և, հետևաբար, զորքերի դուսրբերման մանրամասն պլանին»։
News.am