Իլոն Մասկը օնլայն-հարցում է անցկացրել ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Ամերիկացի գյուտարար, միլիարդատեր Իլոն Մասկը Х-ի իր միկրոբլոգում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով սոցցանցի օգտատերերից, թե ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներից ում օգտին կքվեարկեն։

«Քանի որ շատերն էին հարցնում, մենք սուպեր ոչ գիտական հարցում ենք անցկացնում...

Ո՞ւմ օգտին կքվեարկեք»,- հարցը ձևակերպել է Իլոն Մասկը։

Հարցման վերջին ադրյունքներից ելնելով, որոնք ուսումնասիրել է NEWS.am-ը, պատկառելի տարբերությամբ առջևում է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որը հավաքել է սոցցանցի օգտատերերի ձայների 76 տոկոսը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հավաքել է, համապատասխանաբար, մոտ 24 տոկոս։