2024-08-21 16:10
Լրատվական գործակալություններ
0
Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին, NEWS.am–ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։
«Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»,–նշեց նա։