2024-08-21 17:47
Լրատվական գործակալություններ
0
Ակցիա՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև: Նրանց զայրացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի հասցեին արված կոշտ արտահայտությունը։
Վերջինս երեկ «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում ասել էր՝ «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:
Ակցիայի մասնակիցները ձու, կարտոֆիլ ու լոլիկ նետեցին դեսպանատան շենքի պատերին՝ «Вон из Армении» բացականչություններով։
News.am