ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումները համատեղ շտաբային մարզում են անցկացնում

ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներն օգոստոսի 20-21-ը համատեղ շտաբային մարզում են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ շտաբային մարզումների շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

«Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` պարապմունքների նպատակը անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործումն է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների բերման ժամանակ:

Sputnik Արմենիա