2024-08-21 20:36
Լրատվական գործակալություններ
0
Իրանում ավարտվել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը. ի՞նչ է պարզվել
Իրանում ավարտվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ միջադեպը որակվել է դժբախտ պատահար: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը գերազանցել է նորման, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի պայմաններում բախվել է սարին»,- հայտնում է գործակալությունը:
Հիշեցնենք` ուղղաթիռը, որով թռչում էին նախագահ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ պաշտոնատար անձինք, մայիսի 19-ին կործանվեց երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգան շրջանում:
Վթարի հետևանքով զոհվեց 8 մարդ, այդ թվում՝ Ռայիսին և Աբդոլլահիանը:
Sputnik Արմենիա