Իրանում ավարտվել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը. ի՞նչ է պարզվել

Իրանում ավարտվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը միջադեպը որակվել է դժբախտ պատահար: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

«Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը գերազանցել է նորման, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի պայմաններում բախվել է սարին»,- հայտնում է գործակալությունը:

Հիշեցնենք` ուղղաթիռը, որով թռչում էին նախագահ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և այլ պաշտոնատար անձինք, մայիսի 19-ին կործանվեց երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգան շրջանում:

Վթարի հետևանքով զոհվեց 8 մարդ, այդ թվում՝ Ռայիսին և Աբդոլլահիանը:

Sputnik Արմենիա