ՌԴ փոխարտգործնախարար․ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում
Հայաստանը շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում: Երևանն ունի իր պարտավորությունները Միության շրջանակում: Նա կատարում է դրանք։
Դրա մասին «Միջազգային կյանք» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Կատարելով բոլոր պարտավորությունները և հարգելով իր շահերը՝ Հայաստանը շատ մեծ օգուտներ է քաղում, ինչը ցույց է տալիս ոչ միայն արտադրության բարձր տեմպերով, այլև արտաքին առևտրաշրջանառությամբ և աշխատանքային ներգաղթյալների դրամական փոխանցումների ցատկերով։
Իսկապես, քայլ առ քայլ աճ կա, աճը ոչ թե տոկոսներով է, այլ՝ մի քանի անգամ։ Բայց, մյուս կողմից, մենք, իհարկե, տեսնում ենք, որ Երևանին հրապուրում են, որ մտնի Եվրամիության ուղեծիր, և չգիտենք, թե ինչ պայմաններով է համեմված ասոցացված անդամակցությունը կամ Եվրամիության հետ փոխգործակցության այլ ձևերը։
Մենք չենք միջամտում Երևանի ներքին գործերին՝ ինչպես է համագործակցում ԵՄ-ի իր գործընկերների հետ: Բայց, ցավոք, գիտենք, որ սովորաբար ԵՄ գործընկերները հակված են պարտադրելու իրենց պայմանները և բաժանել այլ ասոցիացիաներից կամ խմբավորումներից այն երկրները, որոնց այս ասոցացված անդամակցության շրջանակում ԵՄ-ն ձգտում է իր ուղեծրում ընդգրկել»,- նշել է Պանկինը։
Նա հայտնել է, որ 2015 թվականից ի վեր Միության ՀՆԱ-ն աճել է մեկուկես անգամ, արդյունաբերական արտադրությունը՝ 22 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ մեկ քառորդով։
«Աշխատավարձերն աճել են, օրինակ, Հայաստանում 13 տոկոսով, Ռուսաստանում՝ չորս տոկոսից փոքր-ինչ ավելի։ Աղքատությունը նվազում է: Գործազրկությունը 5-ից նվազել է, հասնելով 3,3%-ի։
Մնաց գլոբալիզացիա՞ն: Ըստ երևույթին, այն նախկին կամ նախատեսված տեսքով չի կայացել ու չի մնացել։ Այն դարձել է ապակենտրոնացված։ Այնպես որ, ԵԱՏՄ-ն հենց նման միասնական տարածք է։
Իհարկե, Հայաստանը Միության անդամ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի, բայց պատմական և տնտեսական համատեքստում շատ սերտ է»,- հավելել է Պանկինը։
News.am