Թուրքիայում ատոմակայանի գործարկման ժամկետը հավանաբար կհետաձգվի
Գերմանիայից սարքավորումների մատակարարմանն առնչվող խնդիրների պատճառով «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի գործարկումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա 2024 թվականի հոկտեմբերի 29-ին, ինչպես նախատեսել էր Թուրքիան, որի մասին հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում է iXBT կայքը։
Այս օրը նշվում է ազգային տոն՝ Թուրքիայի Հանրապետության օրը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել էր, որ Անկարան անհանգստացած է կառուցվող ատոմակայանի համար Siemens ընկերության սարքավորումների մատակարարմանն առնչվող խնդրով։
«Իհարկե, լավ կլիներ, որ «Աքկույու» ԱԷԿ-ը գործարկվեր հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության օրը, բայց կան որոշ խնդիրներ և բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն։ «Աքքույու»-ն սպասում է սարքավորումների, հատկապես Գերմանիա գործուղվածներին»,- ասել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի առանց Siemens-ի սարքավորումների, քանի որ փոխարինող միշտ կարելի է գտնել:
«Սակայն մատակարարի փոխարինումը որոշ ժամանակ կպահանջի, ուստի հիմա մենք գնում ենք այս ճանապարհով: Եվ դա ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկման ժամկետի մեր նպատակները կարող է փոքր-ինչ հետ մղել»։
Պետդումայի էներգետիկայի կոմիտեի ղեկավար Պավել Զավալնին ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով «Ակկույու» ատոմակայանի համար վճարված որոշ սարքավորումներ դեռ չեն մատակարարվել։ Զավալնին հավելել է, որ անհրաժեշտ սարքավորումներն արդեն պատվիրվել են Չինաստանից, իսկ այս տարի դրանք պետք է կառուցվող կայան հասցվեն։
News.am