2024-08-22 09:54
Լրատվական գործակալություններ
0
Առաջին կիսամյակում շինարարության ոլորտում աճի տեմպերով Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է վերջին տեղը
ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,5%-ով, հայտնել են Միության մամուլի ծառայությունից։
Աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Ամենաբարձր ցուցանիշը Ղրղզստանում է, որտեղ գրանցվել է շինարարական աշխատանքների ծավալի 44,5% աճ։
Հաջորդը Բելառուսն ու Ղազախստանն են՝ 8,6%-ական տոկոսով, այնուհետև Ռուսաստանը՝ 3,9% և Հայաստանը՝ 2,1%։
News.am