2024-08-22 11:09
Լրատվական գործակալություններ
0
Իրանը պաշտոնապես հերքել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին ԶԼՄ-ի պնդումները
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցների պնդումները, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Գլխավոր շտաբը «իրազեկ աղբյուրին» հղում անող {Fars} գործակալության հայտարարությունը կեղծիք է անվանել,
Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռում, որում նախագահն է եղել, երկու մարդ ավելի շատ է եղել, քան թույլատրվում է անվտանգության արձանագրություններով, հետևաբար, երբ օդաչուն նկատել է մառախուղը և փորձել է ուղղաթիռը բարձրացնել անհրաժեշտ բարձրության վրա, ուղղաթիռը չի ունեցել բավարար ձգողական հզորություն և մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։
News.am