2024-08-22 19:31
Լրատվական գործակալություններ
0
ՊԵԿ․ 2024 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 750 863
Հարկ վճարողների կողմից 2024 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 750 863: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս տարի գրանցված ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 097-ով կամ 4.6%-ով։
News.am