Բագրատ Սրբազանը ա՞չք ունի կաթողիկոսի պաշտոնին. Սրբազանը մեկնաբանեց լրատվամիջոցներում տարածված լուրերը

Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձած մեր կյանքում և հատկապես այսպես կոչված իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող մարմինների համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով իշխանական լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե իբր ինքը «աչք ունի» կաթողիկոսի պաշտոնի վրա և նունիսկ չի շնորհավորել նրան ծննդյան առթիվ:

«Բնականաբար անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասին խոսել: Երկուշաբթի օրը հանդիպել եմ Վեհափառ Հայրապետին, հեռաձայնով շնորհավորել եմ նրա ծննդյան տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել»,- ասաց նա:

News.am