Իսրայելը Պաղեստինի նախագահին թույլ չի տվել այցելել Գազայի հատված
Իսրայելը մերժել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի այցը Գազայի հատված. դա իԻսրայելի կողմից անկլավի օկուպացիայի իրողության հաստատումն է, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական և նրա հատուկ բանագնաց նախարար Ռիյադ ալ-Մալիքին։
«Մենք թույլտվություն չենք խնդրել։ Հայտարարել ենք, որ նախագահը մեկնելու է Գազա։ Իսկ հետո եկավ Իսրայելի պատասխանը, ըստ որի՝ իրենք թույլ չեն տա նախագահ Մահմուդ Աբասին մտնել Գազա։
Սա նշանակում է միայն, որ Գազան Իսրայելի ռազմական բռնազավթման է ենթարկվել։ Բայց մենք թույլտվություն չենք խնդրում իսրայելական զավթիչներից, որպեսզի Պաղեստինի նախագահը այցելի Պաղեստինի տարածքի որևէ հատված: Դա ակնհայտ է:
Աբասը նախապես գիտեր, որ Իսրայելը թույլ չի տա իրեն գնալ Գազա։ Հենց դրա պատճառով էլ Գազա մտնելու Իսրայելի մերժումը հաղթահարելու համար նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից աջակցություն և անվտանգության երաշխիքներ է խնդրել»,- պարզաբանել է ալ-Մալիքին:
News.am