2024-08-23 09:14
Լրատվական գործակալություններ
0
Բելառուսի մշակույթի նախկին նախարար․ Լուկաշենկոն պետք է ներողություն խնդրի Հայաստանին վիրավորելու համար
Սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն վիրավորում է Հայաստանին ու հայ ժողովրդին: Դրա մասին սոցցանցում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկան։
«Եթե Լուկաշենկոն հրապարակավ ներողություն չխնդրի, ըստ իս՝ Բելառուսի դեսպանը Հայաստանում այլևս անելիք չունի։
Սա Հայաստանի իշխանությունների որոշելիքն է։ Լուկաշենկոն Լեհաստանից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Հայաստանից բացի, վիրավորել է նաև Ղազախստանին»,- նշել է նա։
News.am