Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 23-25-ին գիշերը և կեսօրից հետո, 26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 23-27-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 23-ին և 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 23–ի ցերեկը կլինի 36-38 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։
Sputnik Արմենիա