Մինասյան․ Ամենահեղինակավոր կառույցները խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում

Ամենահեղինակավոր կառույցները որև խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում։ Հռչակագրի ընդունման 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նշենք, որ կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին անդամներ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

«ՀՀ Սահմանադրությունը և նրա համար հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության է ենթարկվել ամենահեղինակավոր մասնագիտացված կառույցների կողմից, ու նրանցից որևէ մեկը այդ փաստաթղթում հակաիրավական կամ ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել»,– ասաց նախկին պատգամավորը։

Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեմ է ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վերացմանը։

«Մեր Սահմանադրությունը հիմնված է ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար շահարկման առարկա»,– ասաց նա։

Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Sputnik Արմենիա