Արթուր Խաչատրյան․ Իշխանությունները տանում են երրորդ հանրապետության կործանման

Այսօրվա իշխանությունները տանում են երրորդ հանրապետության կործանմանը։ Այս մասին Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ էին։ Դա է եղել մեր պետության հիմքը։ Այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են սեպ խրել արցախահայության և ափյուռքահայության միջև, փորձում են պառակտել մեր ազգը, գլոբալիզացիայի հոսանքներին գերի դարձնել և վերջիվերջ ջնջել հայկակականությունը»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ Անկախության հռչակագրի 34-ամյակը նշելը ուղերձ է այն մասին, որ հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներ, հայոց պետականությունը Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության վերամիավորումը ունենիշ հռչակող պետություն է «Պետությունը, պետականությունը շատ թանկ հաճույք է։ Հազարավոր ազգերից մոտ 250 ազգ ունենք այդ երջանկությունը, առավելությունը։ Բոլոր այն պնդումները, թե ինչքան պետք է պայքարենք, երբ ենք ապրելու, ընդամենը պետականությանը կործանման տանող գաղափարախոսություն, փիլիսոփայությունը է»։

News.am