Mash․ Վոլգոգրադի շրջանի գաղութի պատանդառու կալանավորները 2 միլիոն դոլար և ուղղաթիռ են պահանջում
Վոլգոգրադի շրջանի ուղղիչ գաղութի կալանավորները պահանջել են 2 մլն դոլար և ուղղաթիռ, հայտնում է Mash Telegram ալիքը։
Նշվում է, որ նրանք Սուրովիկինի շրջանի ՈՒԳ-19 խիստ ռեժիմի գաղութի առնվազն երեք աշխատակցի են սպանել։
Առնվազն յոթ մարդ վիրավորվել է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Եվս մի քանի մարդ պատանդ է պահվում։
Ինչպես հայտնի է դարձել Mash-ին, միջադեպը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովում։ Հարձակվողներից մեկը դատապարտվել էր «Ահաբեկչություն» հոդվածով։
Ուղղիչ գաղութում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ըստ աղբյուրի, կալանավորներն առնչություն ունեն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ։
«Հանցագործները գործել են այնպես, ինչպես Ռոստովի քննչական մեկուսարանում եղած չորս արմատականները։ Այնուհետև նրանք հաստատել էին իրենց առնչությունը ահաբեկչական կազմակերպությանը և հայտարարել, որ իրենք «վրեժ են լուծում իրենց եղբայրների համար», որոնց, իբր, ապօրինի բանտարկում են։
Դեպքի վայրում են ուժայինները, հատուկ ջոկատայինները պատրաստվում են գրոհել ուղղիչ գաղութը»,- գրում է Mash-ը։
News.am