Թուրքիայից առաջին անգամ ուղղաթիռով Հայաստան է տեղափոխվել ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացի

Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած 48–ամյա ՀՀ քաղաքացին ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, օգոստոսի 17-ին Թուրքիայում Հայաստանի 48-ամյա քաղաքացի Ա.Վ.-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է Արարատ լեռից իջնելուց հետո։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Դիաբետիկ կոմայի մեջ ընկած Հայաստանի քաղաքացու կյանքը հաջողվել է փրկել։ Բուժումից մի քանի օր հետո հիվանդի առողջական վիճակը շարունակել է մնալ ծանր։

48–ամյա քաղաքացու՝ Հայաստանում գտվնող հարազատները ցանկացել են հիվանդին հնարավորինս շուտ տեղափոխել Հայաստան։

Հայաստանի արտգործնախարարությունը կարողացել է թռիչքի թույլտվություն ստանալ Թուրքիայի ԱԳՆ-ի հետ բանակցությունների արդյունքում։ Օգոստոսի 22-ին հայկական ուղղաթիռը վայրէջք է կատարել Իգդիրի օդանավակայանում և Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացուն։

Ըստ տեղեկությունների՝ 48-ամյա կինը «Արարատ-73»–ի լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի թոռնուհին է։

Նովոստի-Արմենիա