2024-08-23 18:17
Լրատվական գործակալություններ
0
Նախնական տվյալներով, Վոլգոգրադի գաղութում պատանդառության ժամանակ մեկ մարդ է զոհվել
Նախնական տվյալներով, մեկ մարդ է զոհվել Վոլգոգրադի շրջանի համար 19 ուղղիչ գաղութում պատանդառության ժամանակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ Քննչական վարչության ներկայացուցիչը։
«Նախնական տվյալներով, մեկ մարդ է զոհվել։ Տեղեկությունը ճշտվում է»,- ասել է նա։
Այսօր հաղորդվել էր, որ Վոլգոգրադի համար 19 գաղութի կալանավորները պատանդներ են վերցրել, կան տուժածներ։ Աշխատանքներ են տարվում նրանց ազատելու ուղղությամբ։
Ինչպես պարզաբանել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, դաշնային քրեակատարողական ծառայության չորս աշխատակից վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են։
News.am