Վոլգոգրադի մարզում դիպուկահարները վնասազերծել են չորս բանտարկյալների. պատանդներն ազատ են արձակվել

Ռուս գվարդիայի դիպուկահարները վնասազերծել են Սուրովիկինոյի գաղութի աշխատակիցներին պատանդ վերցրած չորս բանտարկյալների, պատանդներն ազատ են արձակվել, հայտնել է РИА Новости-ն։

Այսօր հաղորդվել է, որ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութի բանտարկյալները պատանդներ են վերցրել, կան տուժածներ։ Աշխատանքներ են տարվում նրանց ազատելու ուղղությամբ։

Ինչպես պարզաբանել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, դաշնային քրեակատարողական ծառայության տուժած չորս աշխատակիցները հոսպիտալացվել են։

Ըստ նախնական տվյալների՝ Վոլգոգրադի մարզի գաղութում պատանդառության ժամանակ մեկ մարդ է զոհվել։

News.am