Մահացել է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը

Մահացել է լրագրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Հովհաննես Պապիկյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` նշելով, որ վերջին շրջանում Պապիկյանն առողջական խնդիրներ ուներ:

Նշենք, որ Պապիկյանն աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Աշխատել է նաև որպես Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար:

Մի քանի վավերագրական ‌‎ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։

Վերջին տարիներին նա հանդես էր գալիս իր հայտնի «Բարի գիշերից առաջ» հոդվածաշարով:

Հովհաննես Պապիկյանը դեկտեմբերի 1–ին կդառնար 80 տարեկան։