Արամ Թորգոմյան․ Ադրբեջանը այսօր շատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան թե մենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը թող չվախեցնի մեզ, ինքն այսօրշատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան թե մենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը:

 

«Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ պոտենցիալ հնարավորությունը՝ մեր երկրի սահմաններն անձեռնմխելի պահելու: Ադրբեջանը թող չվախեցնի մեզ, ինքն այսօրշատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան թե մենք, որովհետև յուրաքանչյուր պահ Իրանը կարող է Ադբեջանին հարվածի, հաշվի առնելով, որ իսրայելական բազաները գտնվում են Ադրբեջանի տարածքում: Վստահ եմ, որ մենք խնդիր չունենք: Ես այսօր պահեստազոր եմ, բայց արագ կարող ենք աշխարհազոր կազմավորել, մեր զինվորների կողքին կանգնենք և արագ դիմակայենք, ոչ միայն մեր երկրի սահմանները, այլև ավելին»,-ասաց նա:

Թորգոմյանի խոսքով՝ Հայաստանին այսօր շատ երկրներ են զինում, որոնցից են՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, անհրաժեշտության դեպքում նաև Ռուսաստանը կզինի: