ՌԴ-ում ուզում են ռազմադաշտ ուղարկելու թույլտվություն տալ նույնիսկ նրանց, որոնց գործերը դատարանում են

Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցների դեմ քրեական գործերը կարող են կարճվել այն զորամասի պահանջով, որտեղ նրանք ծառայում էին։ ՌԴ Քրեական օրենսգրքում նման փոփոխությունները Պետդումա է ներկայացրել Գերագույն դատարանը, հայտնել է «Российская газета»-ն։ Խոսքն այն զինվորականների մասին է, որոնց գործերն ուղարկվել են դատարան կամ դատավճռի բողոքարկման փուլում են։

Նախաձեռնության հեղինակները հիշեցնում են, որ անցյալ տարի ՌԴ Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնք ՌԴ զինված ուժերի հետ գործարքի կնքման դեպքում հնարավորություն են տալիս քրեական պատասխանատվությունից ազատել կասկածյալներին, մեղադրյալներին, արդեն իսկ դատապարտվածներին և անգամ պատիժը կրողներին։

Միաժամանակ քրեական գործի կարճման հարցերը «մեղադրյալի (ամբաստանյալների) մասով դատական ​​վարույթի այն փուլում, երբ դատախազն արդեն քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկել է դատարան և առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վարույթում է, դեռևս չի կարգավորվել»,- նշում են հեղինակները: Առաջարկվող փոփոխությունները կփակեն այս օրենսդրական բացը։

Նմանատիպ կանոններ կարող են տարածվել այն դատապարտյալների նկատմամբ, որոնց պատիժը «սահմանված է, սակայն օրինական ուժի մեջ չի մտել, այդ թվում՝ քրեական գործով վերաքննիչ վարույթի փուլում», -ասված է հիմնավորման մեջ։

News.am