2024-08-26 09:01
Լրատվական գործակալություններ
0
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա քաղաքացու խափանման միջոցը փոխվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա տղամարդու համար խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և նա արգելանքից ազատ է արձակվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ այցելել էր Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նա ձերբակալվել էր։