Reuters-ի չորս լրագրող վիրավորվել է, մեկն անհետ կորել է Կրամատորսկի հյուրանոցին ռուսական հարվածի ժամանակ

Կրամատորսկի «Սապֆիր» հյուրանոցի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել են բրիտանական Reuters գործակալության չորս լրագրողներ, ևս մեկը համարվում է անհետ կորած։ RBC-Ukraine-ի փոխանցմամբ՝ զոհերի թվում կան Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Լատվիայի և Գերմանիայի քաղաքացիներ, իսկ անհետացած լրագրողը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ենթադրվում է, որ փլատակների տակ է։

Տուժել է նաև լեհ լրագրող Մոնիկա Անդրուշևսկան, ով աշխատում է Ուկրաինայում։ Ինչպես հայտնում է Polsat-ը, նա չի ապրել հյուրանոցում, սակայն հարվածի պահին մեքենայով անցնելիս է եղել:

Կրամատորսկին հարվածը հասցվել է օգոստոսի 24-ի ուշ երեկոյան, ենթադրաբար «Իսկանդեր-Մ» հրթիռով, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ Բացի հյուրանոցից, վնասվել են հարևան բնակելի շենքերը։

Դոնեցկի շրջանային դատախազությունը հետաքննություն է սկսել պատերազմի օրենքները խախտելու հոդվածով (Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մաս):

Նույն օրը երեկոյան ռուսական զորքերը հարված են հասցրել Սումիում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել է, ութը վիրավորվել: Վնասվել են մի քանի տներ և մեքենաներ։

Բացի այդ, Խերսոնը երկու անգամ գնդակոծվել է։ Զոհվել է երեք մարդ, մեկ տարեկան երեխա և երկու թոշակառու (66 և 77 տարեկան) վիրավորվել են։

News.am