2024-08-26 14:44
Լրատվական գործակալություններ
0
Աբաս Արաղչի․ Կովկասը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար
Կովկասը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին Х սոցցանցի իր բլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցի արդյունքները։
«Երեկ և այսօր հեռախոսով ինձ շնորհավորել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- գրել է Իրանի արտգործնախարարը։
News.am