Արցախցիները 2023թ․ սեպտեմբերի չվճարված կենսաթոշակներն ու նպաստները կստանան օգոստոսի 27-ից
Արցախցիների՝ 2023-ի սեպտեմբերի չվճարված կենսաթոշակների ու նպաստների վճարումը կմեկնարկի օգոստոսի 27-ին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին:
Հուլիսի 11-ին «Հրապարակը» հայտնել էր, որ արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան։ Հուլիսի 4-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում կենսաթոշակի հաշվարկման ընթացքում արցախցիների 1992-2014թթ․ աշխատանքային ստաժը չի հաշվարկվում։ Հունիսի 13-ին ԱԺ-ն հաստատել էր աշխատող արցախցիների կուտակային կենսաթոշակների համակցումը ՀՀ-ի համակարգի հետ։
Armenia Today