Փաստաբան․ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը

Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Այս ամսին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

News.am