Եվրամիությունը մտադիր է մուտքի թույլտվություններ մտցնել Շենգենյան գոտի
Եվրամիությունը մտադիր է նոյեմբերի 10-ին Շենգենյան գոտու արտաքին սահմաններում մուտքի և ելքի գրանցման ավտոմատ համակարգ գործարկել։ Հիմնական նորամուծությունն այն է, որ EES-ը կփոխարինի երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում ձեռքով դրոշմումը:
Ըստ Euronews-ի՝ EES-ի գործարկումից մի քանի ամիս անց կներդրվի «Ճամփորդական տեղեկության և թույլտվության եվրոպական համակարգը» (ETIAS)։
Նորամուծությունը ԵՄ-ին հնարավորություն կընձեռի տեղեկատվություն հավաքել ավելի քան 60 «առանց վիզայի» երկրների և տարածքների քաղաքացիների մասին՝ նախքան նրանց՝ Շենգենյան գոտու արտաքին սահմաններ ժամանելը։ Նման շրջագայողներն առցանց տեղեկամատյանը լրացնելուց հետո անհրաժեշտ կլինի մուտքի թույլտվություն ստանալ:
Դա ամերիկյան ESTA-ն հիշեցնող լիարժեք էլեկտրոնային համակարգ է, որը նախատեսված է օտարերկրացիների ստուգումն ուժեղացնելու համար՝ հավանական սպառնալիքները բացահայտելու համար:
ETIAS-ը ի սկզբանե նախատեսված էր գործարկել 2023 թվականի նոյեմբերից, սակայն գործարկումը հետաձգվեց: Թեև ճշգրիտ ամսաթիվը չի հայտարարվել, Բրյուսելը ավելի վաղ նշել էր, որ համակարգը կգործի EES-ից հինգից վեց ամիս անց: Ամենայն հավանականությամբ, կլինի ներդրման ժամանակաշրջան, որտեղ այն աստիճանաբար կներդրվի մուտքի/ելքի համակարգի հետ մեկտեղ:
Թույլտվության տրամադրման վճարը կկազմի 7 եվրո։ Դիմումի հաստատումից հետո էլեկտրոնային ճանապարհորդության թույլտվությունը կկապվի անձնագրի հետ և երեք տարի կլինի ուժի մեջ:
News.am