Ցուկերբերգը խոստովանել է, որ Սպիտակ տան ճնշման տակ գրաքննություն է արել սոցցանցերում
Meta–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը Սպիտակ տան ճնշումների պատճառով Facebook–ում գրաքննության է ենթարկել covid-19–ի հետ կապված բովանդակությունը։ Այս մասին նա հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեին ուղղված նամակում, որը հրապարակել է սոցցանցի իր էջում։
«2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում Սպիտակ տունը, մի քանի ամիս շարունակ բազմիցս ճնշում են գործադրել մեր թիմերի վրա։ Պահանջել են գրաքննության ենթարկել covid-19–ի հետ կապված որոշակի կոնտենտ, ներառյալ հումորն ու երգիծանքը ու մեծ դժգոհություն են հայտնել մեր թիմերից, երբ մենք չէինք համաձայնում»,– վստահեցրել է Ցուկերբերգը։
Նա ընդգծել է, որ բովանդակությունը հեռացնելու որոշումն այնուամենայնիվ Meta–ն է կայացրել։ Ընկերության ղեկավարը նշել է, որ կառավարության ճնշումը սխալ էր ու ինքը ցավում է, որ այդ հարցում ավելի անկեղծ չեն եղել։
«Ես նաև կարծում եմ, որ մենք որոշակի ընտրություն ենք արել, որը հիմա չէինք անի։ Վստահ եմ, որ մենք չպետք է փոխզիջման գնանք մեր բովանդակության ստանդարտների հետ` որևէ վարչակազմի ճնշման պատճառով»,– գրել է Meta–ի ղեկավարը` խոստովանելով հետագայում պատասխան տալ նման փորձերին։
Sputnik Արմենիա