Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Այցի շրջանակում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում։

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ քննարկելու է խաղաղության գործընթացը Բաքվի և Երևանի միջև։ Նախարարները նաև քննարկելու են երկկողմ հաչաբերությունները և տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։

News.am