Անկարայում փակ դռների հետևում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի Անկարա է ժամանել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հրավերով, գրում է Daily Sabah-ը։

Նշվում է, որ Բայրամովն ու Ֆիդանը փակ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Ակնկալվում էր, որ Ֆիդանը և Բայրամովը կքննարկեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

News.am