Առստամյանը ընդունել է՝ խնձորն ինքն է նետել Փաշինյանի ուղղությամբ, սակայն չի ընդունում, որ դա խուլիգանություն է

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը

«Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։ Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։

Լրացում։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝

1 տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ

2 հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ

3 ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ

4 կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ

5 ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- գրել է Երիցյանը։

News.am