Դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի հայցն ընդդեմ պրոբացիայի ծառայության

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանը օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ մերժել է այն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում են Արդարադատության նախարությունից։ Առուշ Առուշանյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով, որ պրոբացիայի ծառայության գործողությունները իրավաչափ չեն։

Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։

News.am