Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին քանդելուց հետո, Ադրբեջանը նրա տեղը կառուցում է մզկիթ

Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո, նրա տեղը Ադրբեջանի իշխանությունները կառուցում են մզկիթ։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:

Պետական խորհուրդը դեռևս 2022 թվականի սեպտեմբեր ամսին է հայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրության մասին։

News.am