2024-08-28 12:31
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր այսօր՝ ժամը 06։45–ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմն իբր կրակ է բացել Նախիջևանի Հանրապետության զինված ուժերի դիրքերի ուղղությամբ:
Sputnik Արմենիա