Պուտինը և Ալիևը կրկին քննարկել են իրավիճակն Անդրկովկասում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ադբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ քննարկել է իրավիճակն Անդրկովկասում։ Այս մասին օգոստոսի 28-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարները գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Բաքու կատարած պետական այցի արդյունքներից։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների և գործընկերության հետագա խորացմանը։ Շարունակվել է Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի տարբեր ուղղությունների քննարկումը, ներառյալ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի որոշումներ մշակելու հարցում»,- նշվել է հաղորդագրությունում։

News.am