Լուիս Մորենո Օկամպոն այցելել է Բուենոս Այրեսի Խրիմյան հայկական քոլեջ

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 27-ին այցելել է Բուենոս Այրեսի Խրիմյան հայկական քոլեջ և հանդիպել հայկական դպրոցների ուսանողների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Խրիմյան վարժարանների, Մարի Մանուկյան ինստիտուտի, Վիսենտե Լոպեսի հայկական վարժարանի, Արզրունիի հայկական վարժարանի և Մխիթարյան վարժարանի բազմաթիվ աշակերտներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրենների խորհրդի անդամներ, շրջանավարտներ:

Մորենո Օկամպոն ուսանողներին կոչ է արել մասնակցել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի ժամանակ Ադրբեջանի հանցագործությունները դատապարտելու արշավին:

«Աշխարհը փոխելը անհրաժեշտ է 15 տարեկան երեխաներին»,- ընդգծել է Մորենո Օկամպոն։

Նա նաև հավելել է «Այսօր, աշխարհում խնդիրն այն է, որ չկա դատավոր, ով կարող է վերափոխել իրավիճակը Հայաստանում: Համաշխարհային համակարգը չունի կենտրոնական իշխանություն: Պաշտպանվելու միջոց մնացել են զինված ուժերը և սա այն է, ինչ Ադրբեջանն արեց 2020 թվականին՝ տիրանալով Արցախին և հարակից տարածքներին:

Մորենո Օկամպոն ուսանողներին առաջարկել է օգտագործել TikTok-ը և այլ սոցիալական ցանցերը՝ դատապարտելու Ադրբեջանում կատարվող հանցագործությունները՝ օգտագործելով մի շարք հեշթեգներ՝ #COP29 #StopGreenwashGenocide #FreeArmenianHostages #FreePoliticalPrisoners #COP29Exposed #COPout29 #COP29HomFostreeba:

«Առաջին նպատակը, Բաքվում բանտարկված 23 հայ առաջնորդներին, որոնց նա համարել է «պատանդ», ազատ արձակելն է։ «Արցախի ղեկավարները, որոնք ձերբակալվել են, հանցագործություն չեն կատարել, դա ուղերձ է մնացած 120.000-ի համար», — ասել է Օկամպոն։

Մորենո Օկամպոն ուսանողների հետ հարց ու պատասխանի ժամանակ նաև ասել է «Այսօր աքսորված արցախցի մանուկներին դուք պատրաստվում եք ձայն ու ներկայացվածություն տալ աշխարհում»։

Alpha news