ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ՌԴ ներկրված ելակի մեջ վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդների հայտնաբերման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեիցն ՍԱՏՄ-ից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Mash-ի, Հայաստանից ներկրված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում։

Mash-ի տեղեկացմամբ՝ պեստիցիդները հայտնաբերվել են չորս տոննա խմբաքանակներում, որը ստուգման է վերցվել օգոստոսի 21-ին։ Նմուշում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին պեստիցիդի և տեբուկոնազոլի քանակությունը։ Առաջինը ազդում է վերարտադրողականության վրա։ Իսկ երկրորդը մարդու համար վտանգավոր նյութերի երկրորդ դասին է պատկանում։ Դրան գումարած՝ այն քայքայում է էնդոկրին համակարգը։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Դրա ցուցանիշը չի նորմավորվում, բայց առկայությունն արտադրանքում արդեն համարվում է ոչ անվտանգ։ Բացի այդ, օգոստոսի 16-ին ստուգել են Հայասանից ներկրված ելակի այլ խմբաքանակ, որում գերազանցված է եղել բուպիրիմատ պեստիցիդի պարունակությունը (0,690 մգ/կգ)։