Ֆրանսիայի դատախազությունը Պավել Դուրովին ազատ է արձակել կալանքից
Ֆրանսիայի դատախազությունը չորս օր տևած հարցաքննությունից հետո չորեքշաբթի կալանքից ազատ է արձակել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին: Ըստ հետաքննության՝ հաղորդագրությունների հավելվածն օգտագործվել է անօրինական գործողությունների համար, հայտնել է Associated Press գործակալությունը։
Ըստ Փարիզի դատախազության՝ Պավել Դուրովի կներկայանա դատարան, և նրա հանդեպ կարող է մեղադրանք առաջադրվել:
Ավելի վաղ Դուրովին տարել էին Ֆրանսիայի հետաքննող դատավորների մոտ։
Օգոստոսի 24-ին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում ձերբակալված Դուրովին Փարիզի դատախազությունը մեղադրում է, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության համար մեղսակցության մեջ: Այլ կերպ ասած՝ նա համարվում է Telegram-ի միջոցով վերոնշյալ և այլ իրավախախտումներ կատարողների հանցակից։
News.am