ԱՀ Խորհրդարանի պատգամավորները քննարկել են Արցախի հարցը
Արցախի Ազգային Ժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ:
Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
Հանձնախմբի կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել համակարգող Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները և կարևորել Արցախի հարցը վառ պահելու անհրաժեշտությունը:
Գեղամ Ստեփանյանը պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել միջազգային ասպարեզում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների և այլ կառույցների հետ համագործակցության, մարդու իրավունքների և Արցախի հարցերով արտասահմանում կայանալիք առաջիկա հանդիպումների և միջոցառումների մասին: Արցախի Խորհրդարանի պատգամավորները հարցեր են ուղղել և առաջարկներ ներկայացրել հանձնախմբի առաջիկա գործունեության կապակցությամբ:
News.am