2024-08-29 15:35
Լրատվական գործակալություններ
0
Միրզոյանը հայ դիվանագետներին ցույց է տվել Ադրբեջանի հետ սահմանը Կիրանցում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ դիվանագիտական կորպուսների ղեկավարների տարեկան աշխատաժողովից հետո հայ դիվանագետներին ցույց է տվել, թե ինչ տեսք ունի Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանը Տավուշի մարզի Կիրանց համայնքում։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ղեկավարների տարեկան աշխատաժողովն անցկացվել է օգոստոսի 26-28–ը Դիլիջանում։
Sputnik Արմենիա