Փորձագետ․ Հայաստանում ընտանիքի բարեկեցության մակարդակը երեխայի ծնվելու դեպքում ընկնում է 30%-ով
Այսօր Հայաստանում, այն ընտանիքներում, որտեղ երեխա է ծնվում, բարեկեցության մակարդակը 30%-ով ցածր է, քան այն ընտանիքներում, որտեղ նրանք չեն ծնվում։ Այս մասին օգոստոսի 29-ին կայացած քննարկման ժամանակ հայտնել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նրա խոսքով, այս առումով մինչև 2040 թվականը մշակվող ժողովրդագրական ռազմավարության շրջանակներում անհրաժեշտություն առաջացավ մշակել այնպիսի ծրագրեր, որոնցում երեխայի ծնունդը կբարելավի ընտանիքի բարեկեցությունը։
Նա պարզաբանեց, որ այս փաստաթղթի շրջանակներում ամրագրված է, որ երեխայի ծնունդով ընտանիքի բարեկեցության մակարդակը չպետք է ընկնի, այլ ավելի շուտ աճի 20%-ով։ «Դրա համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան սոցիալ-տնտեսական բարեփոխումներ»,- հավելեց փորձագետը։
Ջրբաշյանը մատնանշեց ծնելիության ավելացման և արտագաղթի կրճատման խնդիրների լուծումը։ «Ծնելիության անկումն ապագայում կբերի աշխատուժի պակասի։ Սա նշանակում է, որ տեղի է ունենալու հասարակության ռեսուրսների վերաբաշխում, և արժանապատիվ ծերության ապահովման վրա շատ ավելի մեծ գումարներ պետք է ծախսվեն, քան եթե այս խնդիրը չլիներ։ Իրավիճակը սրում է արտագաղթը, ինչը կհանգեցնի մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումների էլ ավելի նվազմանը»,- ընդգծեց նա։
News.am