Թուրքիայի, Իրաքի, Կատարի և ԱՄԷ-ի տրանսպորտի նախարարները քննարկում են տրանսպորտային նախագիծը
Թուրքիայի, Իրաքի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտի նախարարները հինգշաբթի Ստամբուլում կքննարկեն բազմամիլիարդանոց տարածաշրջանային տրանսպորտային նախագիծը, որն, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախատեսված է Իրաքով Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար:
Առաջարկվող 20 միլիարդ դոլար արժողությամբ ավտոմայրուղու նախագիծը նպատակ ունի դյուրացնել բեռների փոխադրումը Պարսից ծոցից դեպի Եվրոպա Իրաքի Բասրա քաղաքի հարավային Գրանդ Ֆաու նավահանգստի միջոցով: Նավահանգիստը երկաթուղիների և ճանապարհների ճյուղավորված ցանցի միջոցով կմիանա Թուրքիային, այնուհետև Եվրոպային։
Անցյալ տարի հրապարակված նախաձեռնությունն Իրաքը կվերածի խոշոր տրանսպորտային հանգույցի՝ խթանելով երկրի տնտեսական վերածնունդը և ընդլայնելով համագործակցությունը իր հարևանների հետ:
«Մենք կխոսենք այն մասին, թե ինչ փուլում ենք և ինչպես կարող ենք այս պահից ավելի արագ շարժվել», - HaberTurk-ին հետ զրուցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Օրակարգում բազմաթիվ հարցեր կան՝ ծրագրերի ֆինանսավորումից մինչև շինարարություն և կառավարման մոդել»:
Հանդիպումն անցկացվում է Իրաքի և Թուրքիայի ջանքերով, որոնք կոչված են մի շարք խնդիրների՝ ներառյալ Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների ներկայության և իրաքյան տարածքում գրոհայինների դեմ թուրքական ռազմական գործողությունների պատճառով սրված հարաբերությունները բարելավելու:
Ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարեց իր առաջին պաշտոնական այցը Բաղդադ վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում՝ ձգտելով համագործակցել Իրաքի հետ 1980-ականներից ի վեր Թուրքիայի դեմ ապստամբություն սկսած Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Էրդողանի այցի արդյունքում ստորագրվեցին բազմաթիվ համաձայնագրեր էներգետիկայի, առևտրի և ջրային ռեսուրների համատեղ օգտագորման ոլորտներում։
News.am