ԱՄՆ-ում ընդունել են Ուկրաինայում առաջին F-16 կործանիչի կորուստը

Ամերիկյան F-16 կործանիչը օգոստոսի 26-ին կործանվել է Ուկրաինայում, հայտնում է Wall Street Journal թերթը:

«Դա տեղի է ունեցել ամերիկյան առաջին կործանիչների Ուկրաինա ժամանելուց ընդամենը մի քանի շաբաթ անց»,-նշում է պարբերականը` հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին։

Նախնական տվյալներով` ինքնաթիռը թշնամու կրակից չի խոցվել, թեև բուն միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտներին զանգվածային հրթիռային հարվածի ժամանակ, ասել է պարբերականի աղբյուրը: Կործանումը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ռուսական զինված ուժերի թիրախներից մեկը դարձել էր Կոլոմիայի ռազմական օդանավակայանը Իվանո-Ֆրանկովսկի մոտ` Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, որտեղ կարող էին տեղակայված լինել F-16-ներ:

Sputnik Արմենիա