Աշոտյան․ Ես ամաչում եմ, որ մեր պետությունն այսօր չի պայքարում ռազմագերիների վերադարձի համար

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դատարանի դահլիճում, լրագրողների հետ կարճ զրույցում ասաց՝ վաղը Բակո Սահակյանի ծննդյան օրն է, որպես հայ՝ ներողություն եմ խնդրում իրենից, որ մինչև հիմա նստած է։

«Քաղբանտարկյալները խարան են իշխանության վրա, իսկ Բաքվի բանտերում նստած մերոնք խարան են Հայաստանի Հանրապետություն պետության վրա։

Ես ամաչում եմ, որ մեր պետությունն այսօր չի պայքարում ռազմագերիների և Արցախի ղեկավարության վերադարձի համար», - ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Aysor.am