ՄԱԳԱՏԷ․ Իրանը հարստացված ուրանի պաշարները հասցրել է գրեթե սպառազինության մակարդակի

Իրանը, ի հոճուկս միջազգային պահանջների՝ ավելացրել է հարստացված ուրանի իր պաշարները մինչև սպառազինության մակարդակի, Ըստ Associated Press-ի՝ դրա մասին ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ (ՄԱԳԱՏԷ) միջուկային գործունեության վերահսկմանն առնչվող գաղտնի զեկույցում:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է, որ օգոստոսի 17-ի դրությամբ Իրանը ունի 164,7 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան: Սա 22,6 կիլոգրամով ավելի է, քան ՄԱԳԱՏԷ-ի՝ մայիսին հրապարակված նախորդ զեկույցում։

60% մաքրությամբ հարստացված ուրանն ընդամենը մի աննշան տեխնիկական քայլ է զենքի մակարդակի 90% մակարդակից:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում է, որ Թեհրանը միաժամանակ չի վերանայել 2023 թվականի սեպտեմբերի որոշումը, ըստ որի միջուկային ամենափորձառու տեսուչներին արգելել է վերահսկել իր միջուկային ծրագիրը: Նշվում է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսահսկման խցիկները առաջվա պես չեն միացվել:

Ըստ զեկույցի՝ Իրանը դեռևս պետք է պատասխանի երկու տեղանքում հայտնաբերված տեխնածին ուրանի մասնիկների ծագման և ներկայիս տեղակայմանն առնչվող հարցերին։

Թեհրանը չի նշել պոտենցիալ միջուկային օբյեկտների անուններն իր միջուկային վերահսկողության կազմակերպության կողմից տարիներ տևած հետաքննության ընթացքում: Նշված վայրերը հայտնի են Վարամին և Թուրկուզաբադ անուններով։

News.am