ՌԴ ԱԳՆ․ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն ընթանում են Մոսկվայի հետ պայմանավորվածությունների հունով

Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցություններն ընթանում են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Կարևոր է, որ երկու կողմերի (Բաքվի և Երևանի) միջև բանակցություններն ընթանում են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով։ Խոսքն, ապագա պայմանագրի համաձայնեցումից բացի, վերաբերում է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը և սահմանագծմանը, շփումների հաստատմանը քաղաքացիական հասարակությունների գծով»,- ասել է ռուս դիվանագետը։

News.am